Monday, July 29, 2013

Բակալավրիատ և մագիստրատուրա Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտում

Սիրելի դիմորդներ,Հայաստանում նորաբաց «Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը», համագործակցելով ֆրանսիական լավագույն ինժեներական ԲՈՒՀ-երի հետ, հայտարարում է ընդունելություն բակալավրիատի և մագիստրատուրայի 2013-2014թթ ուս. տարվա հարմար:Ուսումնառությունն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` ապահովելով եվրոպական չափորոշիչներին համապատասխան նորարական ինժեներական կրթություն: Շրջանավարտները կստանան հայկական և ֆրանսիական դիպլոմներ:Ինստիտուտն առաջարկում է հետևյալ մասնագիտությունները`·         Ինժեներական գրաֆիկա և 3D տեխնոլոգիաներ, նախագծում և փորձաքննություն·         Ենթակառուցվածքների ինժեներիա, կառավարում և շահագործում·         Շինարարական նոր սեսմակայուն տեխնոլոգիաներ և կանոնակարգեր·         Դիզայն·         Ֆինանսական ինժեներիա և էկոնոմիկաԱյս ուսումնական տարվանից սկսած կգործի նաև նախապատրաստական բաժինը:Ուսանողների 20%-ին կընձեռվի անվճար սովորելու հնարավորության` ելնելով բարձր առաջադիմությունից և սոցիալական վիճակից:Ընդունելությունը կկատարվի հարցազրույցով և դպրոցական քննության արդյունքների հիման վրա: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն  է օգոստոսի 26-ը:Այս ուսումնական տարվանից սկսած կգործի նաև նախապատրաստական բաժինը, որի գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 16-ը:Տեղեկությունների համար կարող եք դիմել`Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական ԻնստիտուտՌեկտոր պարոն Լորան ՖրուժիեինԴավիթ Անհաղթի 4/4, Երևան 0014 Հայաստան Հեռ: +374 10 20 92 22Կայք: www.isifa.amԷլ. hասցե institut.isifa@gmail.comԿարող եք մեզ գտել նաև մեր ֆեյսբուքյան էջում`Facebook: ISIFA Arménie
Source:

Բակալավրիատ և մագիստրատուրա Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտում Images

No comments:

Post a Comment